ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ինչ հույսեր ունի կզած խաղաղություն մուրողը

Ինչ հույսեր ունի կզած խաղաղություն մուրողը
10.09.2024 | 12:29

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմանը Արցախը և Հայաստանի մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածքն Ադրբեջանին հանձնած Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ալիևը չի մերժի «խաղաղության պայմանագրի» այն հիմքը, որն արդեն դրված է իրենց (իր և Ալիևի) մի քանի տարվա բանակցությունների արդյունքում:

Ասել կամ մտածել, թե Փաշինյանն անմեղսունակ է, չի կարելի: Երկրի ներսում նա այնպիսի ֆաշիստական դիկտատուրա է ստեծել, որ նույնիսկ ընտրված պաշտոնյան չի կարողանում պաշտոնավարել, եթե ՔՊ-ից չէ կամ չի համբուրել նրա «խաչը»: Ավելին, Փաշինյանը հստակ գիտակցում է, որ իր ադրբեջանցի վիզավին իրեն միշտ խաբել է ու շարունակում է խաբել: Այդ դեպքում ի՞նչն է նրան այդքան «լավատեսություն» ներշնչում: Այստեղ միաժամանակ գործում է երկու հանգամանք:

Առաջին հանգամանքը

Փաշինյանը գործում է Արևմուտքի հստակ հրահանգավորումներով և ստանձնել է Ռուսաստանին Հարավկովկասյան տարածաշրջանից դուրս մղելու կեղտոտ գործը: Խլուրդին էլ տեսանելի է, որ բացի Թուրքիայից ու, մասամբ, Ադրբեջանից, դա տարածաշրջանային ոչ մի երկրի շահերից չի բխում: Ռուսաստանն ամեն ինչ անում է՝ տարածաշրջանում մնալու համար և պատրաստ է նույնիսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համագործակցել: Վրացիներն արդեն տարիներ շարունակ զգում են ադրբեջանաթուրքական տնտեսական ու քաղաքական լծի ծանրությունը և հիմա հուսահատ քայլեր են անում դրա տակից դուրս գալու համար: Իրանն ամենօրյա ռեժիմով հայտարարում է, որ աշխարհաքաղաքական ու աշխարհագրական ոչ մի փոփոխություն չի հանդուրժի իր սահմանների մոտ և նույնիսկ Ռուսաստանին է «դեղին քարտ» ցույց տալիս: Փաշինյանի Հայաստանն այս վայրիվերումներում ձայնազուրկի կարգավիճակ ունի և զուտ բութ գործիքի դեր է կատարում:

Այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանն այդքան շահագրգռված «խաղաղության պայմանագիր» ստորագրել մի երկրի հետ, որն ամենօրյա ռեժիմով ստորացնում ու ծաղրում է իրեն: Այստեղից՝

Երկրորդ հանգամանքը

Փաշինյանը հստակ գիտակցում է, որ աշխարհաքաղաքական «ճակատում» ինքը դատապարտված է: Նույնիսկ Ռուսաստանի դեմ իր գործողություններում նա որոշակի վերապահումներ է անում, որովհետև Արևմուտքի վարած հակառուսական քաղաքականությունն իր համար 100-տոկոսանոց ինդուլգենցիա չէ. մեկ օրում ամեն ինչ կարող է փոխվել Ուկրաինայում, Եվրոպայում գործող իշխանությունները լրջագույն էլեկտորալ և տնտեսական խնդիրներ ունեն ու երկար չեն ձգի: Միացյալ Նահանգներում էլ ամեն ինչ վարդագույն չէ, և այդ գերտերությունը ուժերի գերագույն լարմամբ է կարողանում պահպանել իր միջազգային ազդեցությունը, իսկ առաջիկա նախագահական ընտրությունները ներքաղաքական լրջագույն մարտահրավերներ են առաջացրել:

Այս իրավիճակում Փաշինյանի գերխնդիրը՝ իշխանության պահպանումը, մեծ հարցականի տակ է, եթե չլինեն Ադրբեջանի ու Թուրքիայի երաշխիքները: Այդպես եղավ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիները ստիպված էին քվեարկել երկիր ներխուժած ադրբեջանական բանակի նշանառության տակ: Հիմա էլ է Փաշինյանն ապավինում «կիրթ» Ալիևի աջակցությանը. բառացիորեն խնդրում է Ալիևին՝ սահմանադրական փոփոխություններ չպարտադրել, այլ թողնել 26 թվականի ընտրություններից հետո: Որպեսզի Փաշինյանն այդ խոստումը կատարի, Ալիևը ստիպված է ամեն ինչ անել, որպեսզի Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում: Երկուսն էլ ձևը գիտեն, իսկ Փաշինյանը վաղուց է մեզ վախեցնում պատերազմով:

Իսկ պատրա՞ստ է Ադրբեջանը գնալ դրան: Այ այստեղ է, որ Փաշինյանի հաշվարկները «բալանսի չեն գալիս»: Նախ՝ Ալիևը փորձում է Փաշինյանից ստանալ հնարավոր ամեն ինչ ու հնարավորինս արագ: Մյուս կողմից, եթե դրա համար հիմա նպաստավոր պայմաններ չկան, ապա նա պատրաստ է սպասել:

Չմոռանանք, որ հայր Ալիևը բառացիորեն փախավ, ինչպես Փաշինյանն է այսօր ասել, «մի քանի տարվա բանակցությունների» արդյունքում ձևավորված ու ամբողջովին համաձայնեցված «Կազանյան» փաստաթղթի ստորագրումից:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3515

Մեկնաբանություններ